Զելենսկին Իտալիա է մեկնել. կհանդիպի նաև Հռոմի պապին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ, որտեղ նա կհանդիպի Իտալիայի նախագահի և վարչապետի հետ։ Այս մասին հայտնում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը։ 


«Չամպինո» օդանավակայանում Զելենսկուն դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին: Զելենսկին կուղևորվի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպման, որից հետո բանակցություններ կվարի վարչապետ Ջորդիա Մելոնիի հետ: Օրվա երկրորդ կեսին Զելենսկուն կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: 
La Repubblica թերթի տեղեկություններով՝ Զելենսկին կարող է գիշերը մնալ Հռոմում՝ առավոտյան Բեռլին թռչելու համար։ 

Նշենք, որ Իտալիայի ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները կապված Ուկրաինայի նախագահի ժամանման հետ՝ մայրաքաղաքի կենտրոնում ոչ թռիչքային գոտի կազմակերպելով։ Առանձին շրջաններ գտնվում են կինոլոգների, դիպուկահարների և սակրավորների հսկողության տակ, հսկողության տակ են մնում կոյուղու ցանցը, զբոսայգիները և Տիբեր գետը: 
Ընդհանուր առմամբ, անվտանգության ծրագրում մոտ 1000 իրավապահ գործակալ է ներգրավված: 


 

Քաղաքականություն