ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի համար հասկանալի չէ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, թե մեկ-երկու տեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում:

 

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս հայտարարությանն անդրադարձավ նաև ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

 

«Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց հավանաբար խոսքը վերաբերվում է առաջին պատերազմին ԼՂ-ում: Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել: Բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը»,-նշել է նա:

 

Ըստ Հովհաննիսյանի՝ ըստ երևույթին դա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին:

 

 «Բայց այստեղ բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է, դրան անդրադարձել են թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն, այլ գործընկերները»,-ասել է Հովհաննիսյանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն