Լուկաշենկոն մայիսի 9-ից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 9-ից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Հազորդում է Пул Первого լրատվականը։

 

Լրատվականի փոխանցմամբ այսօր Լուկաշենկոն, ժամանել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության կենտրոնական հրամանատարական կետ։

 

Սա Լուկաշենկոյի առաջին հրապարակային ելույթն է մայիսի 9-ից ի վեր, երբ բելառուս ու ռուս լրագրողներն անմիջապես նկատեցին, որ նա շատ վատ տեսք ունի։

 

Հանգստյան օրերին Լուկաշենկոն բաց է թողել ևս մեկ կարևոր տոն՝ պետական ​​խորհրդանիշների օրը, թեև նախկինում ելույթ է ունեցել այնտեղ։

 

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ունի ուժեղ վարակիչ-ալերգիկ միոկարդիտ, հայտարարել է Բելառուս ընդդիմադիր Պավել Լատուշկոն Այս հիվանդության ախտանշաններն են ՝ շնչահեղձությունը, սրտի ցավը, չափավոր հոդացավը:

Քաղաքականություն