Զելենսկին ժամանեց Լոնդոն

Զելենսկին այսօր ժամանել է Լոնդոն և հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ 

 

Ավելի վաղ Զելենսկին Ֆրանսիայում էր։ Նա և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են հակառուսական պատժամիջոցների խստացման, ինչպես նաև նախկինում սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ ավելի խիստ վերահսկողության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասված է նախագահների համատեղ հայտարարության մեջ, որը Ելիսեյան պալատը հրապարակել է նրանց հանդիպումից հետո։

 

Ըստ հաղորդագրության`  Ֆրանսիան ու Ուկրաինան համաձայն են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը մեծացնելու և դրանց արդյունավետ կյանքի կոչմանը հասնելու անհրաժեշտության հետ։ Կողմերը նաև համաձայնել են երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցումը կանխելու ու զսպելու անհրաժեշտության հարցում։

 

Քաղաքականություն