Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ. Ժոզեպ Բորել

Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ, որն իբր վերամշակում է ՌԴ-ից ստացվող նավթը` Եվրոպայում վաճառելու համար։ 

Այս մասին Financial Times թերթին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ 

 

Բորելի խոսքով` G7-ի երկրների կողմից ռուսական նավթի գնային շեմ սահմանելու պատճառով Հնդկաստանը հնարավորություն է ստացել օգտվել ավելի էժան հումքից։ 

 

«Այն, որ Հնդկաստանը ռուսական նավթ է գնում, նորմալ է... Բայց եթե նրանք դա օգտագործում են, որպեսզի դառնան կենտրոն, որը վերամշակում է ռուսական նավթը, իսկ ենթամթերքները վաճառում է մեզ, ուրեմն մենք պետք է գործենք»,-հավելել է Բորելը։ 

Քաղաքականություն