Մայիսի 28-ը դառնալու է Թուրքիայի 100-ամյակի ավետաբերը. Էրդողան

Մայիսի 28-ի ընտրությունները Թուրքիայի համար կնշանավորեն նոր դարի սկիզբը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում գրանցած արդյունքներին և մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին։

 

Ըստ նրա` որ «Հանրապետական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրությունների առաջին փուլը։

 

«Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների առջև», - գրել է Էրդողանը։

 

Էրդողանը հավելել է, որ մայիսի 14-ին ձեռք բերված հաջողությունը պետք է պսակվի էլ ավելի մեծ հաղթանակով։

 

«Թուրքիան մեզնից գործողություններ է ակնկալում: Երկրաշարժից տուժածներն ակնկալում են, որ մենք շուտով կամոքենք իրենց վերքերը», - գրել է նա՝ հավելելով, որ մայիսի 28-ն իրենք դարձնելու են «Թուրքիայի 100-ամյակի» ավետաբերը:

Քաղաքականություն