Մենք ո՞նց կարող է անտարբեր լինենք մեր ժողովրդի մի հատվածի անվտանգային խնդիրների նկատմամբ. Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատել բրյուսելյան հայտարարությունը և նշում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռևս 1991 թվականին:

 

«Իմ գնահատականը մնում է նույնը, որ Հայաստանի և Ադրբեջանի ու Արցախի և Ադրբեջանի հարցերը պետք է տարանջատվեն: Մենք՝ որպես պետություն, հայտարարում ենք և վերահաստատում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնն էլ Ադրբեջանն է անում: Եթե տեղյակ եք, Արցախի մեր հայրենակիցները արդեն 30 տարի պայքարում են իրենց անկախությունը հաստատելու համար, հետևաբար դա առանձին խնդիր է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Աղազարյանը։

Լրատվամիջոցի այն դիտարկմանը, թե Արցախից ու ՀՀ-ից հայտարարույթուններ են հնչում, որ Երևանը «ձեռքերը լվացել է Արցախից», Աղազարյանը արձագանքել է.

 

«Լկտիաբար ստում են: Մենք ո՞նց կարող է անտարբեր լինենք մեր ժողովրդի մի հատվածի անվտանգային խնդիրների նկատմամբ»:

Քաղաքականություն