ՌԴ-ն շահագրգռված է ԱՊՀ տարածքում փոխգործակցության հետագա ամրապնդմամբ. Միշուստին

Ռուսաստանը շահագրգռված է ԱՊՀ տարածքում փոխգործակցության հետագա ամրապնդմամբ։ Սոչիում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստում այս հայտարարությունն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

 

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է ԱՊՀ–ում փոխգործակցության հետագա ամրապնդմամբ։ Երեք տասնամյակների ընթացքում մենք ստեղծել ենք ամուր նորմատիվ-իրավական հիմք համագործակցության համար և՛ առևտրատնտեսական ոլորտում, և՛ սոցիալ-հումանիտար ոլորտում, որն անմիջականորեն առնչվում է մասնակից երկրների բոլոր քաղաքացիների շահերին»,- ասել է Միշուստինը։

 

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների ժողովուրդներին միավորում է դարավոր պատմությունը, մշակույթն ու քաղաքակրթությունը։

Քաղաքականություն