ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի համաստեղություն. «Ինտերը» յուրօրինակ տեսանյութ է հրապարակել Հենոյի մասին

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից Միլանի «Ինտերը» Թվիթերում Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ կիսապաշտպանի մարմնի դիրքը իտալական «Միլանի» դեմ ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում խփած գոլի դրվագում պատկերված է համաստեղության տեսքով:

 

«Մխիթարյանի համաստեղություն: Ճանապարհը շարունակվում է. հայ ֆուտբոլիստը ժամանել է»,- գրված է տեսանյութին կից:

 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն: Մխիթարյանը հունիսի 7-ին ամբողջությամբ ավարտել է վերականգնողական գործընթացը և շարք է վերադարձել:

 

«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին` Ստամբուլում:

Պատահարներ