ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էրդողանը և ԱՄԷ նախագահը ներկա են գտնվել «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ խաղին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ նախագահ Ալ Նահյանի հետ ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ խաղին։

 

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը։

 

«Ինտեր»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և իտալական ակումբը 2010 թվականից հետո առաջին անգամ կրկին հասնելով եզրափակիչ` պարտվեց:

«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»` 1:0:

 

«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստն, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

 

Պատահարներ