ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում ձերբակալել են Լիոնել Մեսսիին

Չինաստանում՝ Պեկինի օդանավակայանում ձերբակալվել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։ Միջադեպի պատճառ է դարձել Մեսսիի՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ վիզայի բացակայությունը։ 

 

Արգենտինայի և Իսպանիայի անձնագիր ունեցող ֆուտբոլիստը որոշել է առանց համապատասխան փաստաթղթի այցելել Չինաստան, ներկայացնելով ոչ թե արգենտինական, այլ՝ իսպանական անձնագիրը: Իսկ Իսպանիայի քաղաքացիները Չինաստան առանց վիզայի մուտքի թույլտվություն չունեն։ Արգենտինայի հավաքականը Չինաստան էր ժամանել՝ մասնակցելու Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

 

Նշվում է նաև, որ արգենտինացին ստիպված է եղել օդանավակայանում սպասել մոտ երկու ժամ, մինչեւ միգրացիոն ծառայությունը նրան վիզա տրամադրի։

 

 Կարճ ժամանակ անց միջադեպը հարթվել է, և Մեսսիին թույլատրել են մուտք գործել երկիր։ 

 

 

Պատահարներ