Ադրբեջանական յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա 5 երեխա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է,  որ յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիք պետք է ունենա 5 երեխա:

 

«Նախկինում իմ ծրագրում մեջ նշել էի, որ պետք է լինի առնվազն 3 երեխա, բայց Ադրբեջանի համար դա 5 երեխա է. չէ՞ որ բնակչությունը պետության ուժն է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Շարունակելով իր խոսքը՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ «այժմ, որքան գիտեմ, Ադրբեջանի բնակչությունը 12 միլիոն է»։

Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ Ադրբեջանի բնակչությունը դեռ 10 միլիոնից մի փոքր ավելի է, բայց շուտով այն կկազմի 11 միլիոն։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթանում է պետական ​​այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Դիմավորումից հետո մեկնարկել է Էրդողան-Ալիև առանձնազրույցը։ 

Քաղաքականություն