Դրա բացումն ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին․ էրդողանը՝ Ալիևին

Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում (Շուշի), երբ Ադրբեջանը ցանկանա։ Այս մասին Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում են ադրբեջանական լրատվականները։ 

 

«Եվ դրա բացումն ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթանում է պետական ​​այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Դիմավորումից հետո մեկնարկել է Էրդողան-Ալիև առանձնազրույցը։ 

Քաղաքականություն