«Հակամարտող կողմերի հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում». Բորել

ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պրոցեսի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին. միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է։ Հակամարտող կողմերը ցանկություն են հայտնել շարունակելու բանակցություններն, ու հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: 

Բորելի դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքում առկա իրավիճակն, անշուշտ, հարուցում է միջազգային հանրության անհանգստությունը, սակայն ԵՄ-ն հասանելիություն չունի միջանցքում տեղակայված անցակետին, հետևաբար, զրկված է լիարժեք դիտարկում իրականացնելու հնարավորությունից։ 

 

Քաղաքականություն