Հայտնի է` երբ Թուրքիան սեփական հարկի տակ կընդունի ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ:

 

Հանդիպումը կլինի սեպտեմբերի 8-ին։

 

Հավաքականների առաջին հանդիպումը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1։2 հաշվով։

 

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆուտբոլային հանդիպումն անցկացվելու է Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում՝ Անկարայից 250կմ հեռավորության վրա։

Պատահարներ