Մենք աղքատացված ուրանով զինամթերք շատ ունենք, որոնք կկիրառենք ի պատասխան․ Պուտին

Ռուսաստանն աղքատացված ուրանով զինամթերք շատ ունի, բայց դրանք չեն կիրառվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Մենք աղքատացված ուրանով զինամթերք շատ ունենք, դրանք կկիրառենք ի պատասխան։ Կանխարգելիչ կիրառման անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ:

 

Պուտինի խոսքով՝ Արևմուտքը պատրաստ է աղքատացված ուրանով զինամթերք մատակարարել Ուկրաինային, քանի որ պահեստներում ոչինչ չի մնացել։

 

«Աղքատացված ուրանով (զինամթերք) հավանաբար պահեստներում կա։ Ամենահեշտն է (մատակարարելը. խմբ.), քանի որ արտադրությունն ընդլայնելը հոգս է»,-ասել է Պուտինը։

Քաղաքականություն