Ինչու Մեսսին չի մասնակցի աշխարհի 2026 թ. առաջնությանը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, որ չի մասնակցելու ԱԱ-2026-ին:

 

«Տարիքի և մրցաշարի անցկացման ժամանակի պատճառով ինձ համար դժվար կլինի խաղալ այնտեղ: Կան ընտրական հանդիպումներ, Ամերիկայի գավաթ, դեռ վաղ է մտածել աշխարհի առաջնության մասին»,- Մեսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:

 

Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մեսսին տեղափոխվել է ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբ։ Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը չեմպիոն է հռչակվել, իսկ Մեսսին ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

 

Ավարտված մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնության 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Պատահարներ