«Կոչ ենք անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հերթական ասուլիսի ժամանակ նշել է, որ խիստ մտահոգված ենք հրադադարի խախտման դեպքերի և Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ։

 

«Ըստ տեղեկությունների՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է, ցավոք սրտի, Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց անհրաժեշտ մթերքների։ Այդ ամենը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության պայմաններին։ Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով։ Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ ՌԴ խաղաղապահների աշխատանքները բխելու են եռակողմ հայտարարությունից և տեղում իրավիճակից»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ 

Քաղաքականություն