ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որ այս ծրագրին չեն մասնակցում․ Փաշինյան

Անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որ այս ծրագրին չեն մասնակցում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Առավել ևս, եթե մեր սիրելի թոշակառուները օգտվում են հետվճարի ծրագրից արդեն ավելի բարձր ցուցանիշ կունենանք, բայց բանկերի հետ կապված հետևյալ խնդիրը կա․ հիմա ահազանգեր ենք ստանում, որ շատ թոշակառուներ իրենք անկանխիկ առևտուր են իրականացնում, սակայն ամսվա վերջում հետվճար չեն ստանում։ Սրա պատճառն այն է, որ բանկը սկսել է չմասնակցել ծրարգրին, ինչը շատ վատ է», - ասել է վարչապետը։ 

 

Նա հավելել է, որ իրենք պատշաճ ձևով փորձում են քաղաքացիներին իրազեկել․

 

«Քաղաքացիները կարող են իրենց կենսաթոշակի քարտերը տեղափոխել այլ բանկ: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչու կան բանկեր, որ այս ծրագրին չեն մասնակցում»:

 

 

Քաղաքականություն