Ուկրաինայում Վրաստանի դեսպանը լքել է Ուկրաինան

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին արդեն լքել է Կիեւը: Այս մասին հայտնում է InterPressNews գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին:

 

«Վրաստանի դեսպանն արդեն լքել է Կիևը»,-գրում է գործակալությունը։  

 

Վրաստանի ԱԳՆ-ում չեն հաղորդում՝ որ ժամին է դեսպանը ժամանելու հայրենիք:

 

Երկուշաբթի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին երկար դադարից հետո հեռավար մասնակցել է 2007 թվականի ցույցը ցրելու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին: Նա ցուցադրել է իր նիհարած մարմինը եւ դիմել Վրաստանի իշխանությանը՝ նրանց կոչ անելով ներողություն խնդրել իրեն նման վիճակի հասցնելու համար։

 

Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարել է կանչել Վրաստանի դեսպանին եւ վճռական բողոք հայտնել Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ՝ առաջարկելով դիվանագետին 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ Թբիլիսիի հետ խորհրդակցելու համար: Վրաստանի ԱԳՆ-ում Վրաստանի դեսպանին խորհրդակցությունների համար Թբիլիսի վերադառնալու ուկրաինական իշխանությունների հանձնարարականը համարել են հարաբերությունների սրման ծայրահեղ ձեւ։

Քաղաքականություն