Արցախի նախագահի նստավայրում կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են

Արցախի նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թվականներին ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է:

 

Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ երեկոյան անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ