ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդները ազդանշան են տալիս` ի նշան հանրահավաքի դեմ բողոքի

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախընտրական երթ–հանրահավաքը ուղեկցվել է Երևանի կենտրոնական փողոցների խցանումներով: 

 

Հրապարակված կադրերում վարորդները, ի նշան բողոքի, ազդանշան են տալիս:

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, հանրահավաքի ելույթում դիմելով իր քաղաքական հակառակորդներին, ասել է. «Կրակելու, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին խորհուրդ եմ տալիս վերանայել բառապաշարն ու սեփական բախտը փորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ, սա հոկտեմբերը չէ, առավելևս՝ 27-ը, սա 2023-ի սեպտեմբերի 17-ն է»:

 

«Դե բախտներդ փորձե՜ք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք»,- ասել է Փաշինյանը:

Պատահարներ