Իրանում ահաբեկիչներ են ձերբակալվել

Իրանի անվտանգության ուժերը մի քանի ահաբեկիչներ են բռնել, որոնք ծրագրում էին կրակել մարդկանց վրա Սակեզի անօրինական հանրահավաքում (քաղաք Իրանի արեւմտյան Քուրդիստան նահանգում), տեղեկացրել է Tasnim-ը։ 

Tasnim-ին հայտնի է դարձել, որ ահաբեկչական խմբավորման հետ կապված խմբի անդամները եկել են Իրան իրաքյան Քուրդիստանից՝ հարձակման նպատակով անօրինական հանրահավաքի ժամանակ, որը ուրբաթ կայացել է Սակեզում։ 

Անվտանգության իրանական ուժերը կանխել են դավադրությունը, ձերբակալել են չորս ահաբեկչի եւ առգրավել սպառազինության մի քանի տեսակներ եւ հանդերձանք, ներառյալ АК-47 հրացաններ, ատրճանակներ, որսորդական հրացաններ, Իրանի Զինված ուժերի երկու կոմպլեկտ հանդերձանք եւ սառը զենքի որոշ քանակություն։ 

Իրանի Զինված ուժերի հայտնաբերված հանդերձանքը վկայում է այն մասին, որ ահաբեկիչները դավադրություն էին ծրագրել՝ մարդկանց վրա կրակելու եւ հանցագործության մեջ Իրանի իրավապահ մարմիններին մեղադրելու նպատակով։ 

Ձերբակալվածները հարցաքննվում են։

Պատահարներ