Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել

Առնվազն 31 չվերթ է հետաձգվել, ևս վեց չվերթ է չեղարկվել Մոսկվայում երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, կիրակի առավոտյան։ Տեղեկությունը հայտնում է iz.ru-ն: 

 

Ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:32-ին «Վնուկովոյում» հինգ չվերթ է չեղարկվել, հինգը՝ հետաձգվել, «Դոմոդեդովոյում» մեկ չվերթ է չեղարկվել, 19-ը՝ հետաձգվել, «Շերեմետևոյում»՝ յոթ չվերթ հետաձգվել։

 

Ըստ նախնական տեղեկությունների` պատճառը անօդաչուների հարձակման փորձն է եղել:  Ավելի վաղ Իստրա քաղաքային շրջանի վրա խոցվել է Մոսկվա թռչող երկու ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։ 

 

Սեպտեմբերի 16-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը անօդաչու թռչող սարքեր են խոցել Տվերի և Կալուգայի շրջանների վրա։ Այն ժամանակ նույնպես մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ էր հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին էլ  գրել էր «Կոմերսանտը»։

Պատահարներ