ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ ասուլիսը՝ Երևանի ընտրությունների մեկնարկի մասին

Երևանում ավագանու ընտրությունները բնականոն ընթացքով անցկացվում են, դրանք բավականին մրցակցային են: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: 

 

«Երևանում գործող 475 տեղամասն էլ ժամը 08։00-ից բացվել են, 460 տեղամասերում ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներից բացի եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք:  Ընդհանուր առմամբ 23 դեպք է գրանցվել, որտեղ չեն եղել ընտրական հանձնաժողովի անդամներ, միայն 3 դեպքում է տարածքային ընտրական հանձնաժողովը նոր նշանակում արել ԸՕ սահմանված կարգով»,- նշել է ԿԸՀ նախագահը։ 

 

Ըստ նրա` ԿԸՀ–ն էլ առցանց վերահսկում է քվեարկությունը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Պատահարներ