Արցախում հացի գինը նվազել է 50%-ով

Այսօր՝ կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Այս մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։  

«Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով  ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ: 
 
Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200 դրամ)»:

Պատահարներ