Opel-ը բախվել է գերեզմանի բազալտե հատվածին եւ գլխիվայր շրջվել
Երեւանում, այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։05-ի սահմաններում 44-ամյա Գրիգոր Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 ՍC 504 համաարնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գերեզմանի բազալտե հատվածին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ