Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Քիչ առաջ կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի երիտասարդ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 7 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 39 մասնաճյուղ է մտել և աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողըՙ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել «Հայփոստ»-ից: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կողոպուտ կատարելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր դեպքի վայրի զննություն են կատարում:

Քաղաքականություն

Պատահարներ