ՀՐԱՏԱՊ․ Շևչենկոյի դպրոցի մոտ բանվորների վրա քարեր են թափվել․ 7 վիրավոր կա
Սարյան փողոցին կից Շևչենկոյի անվան դպրոցի մոտ իրականացվող շինարարության հրապարակում միջադեպ է տեղի ունեցել: AuroraNews զանգահարած քաղաքացիները հայտնեցին, որ վերեւից քարեր են թափվել շինհրապարակում աշխատող բանվորների վրա: Ըստ նախնական տվյալների՝ կա 7 վիրավոր: ԱԻ նախարարության լրատվության բաժնից մեզ հեը զրույցում հաստատեցին տեղեկությունը: Մանրամասները կհրապարակենք ավելի ուշ:

Քաղաքականություն

Պատահարներ