Էպոսագետ Վարդան Սեդրակյանին նույնպես ներում չի շնորհվի
ՀՀ վարչապետը մերժել է 2013 թ-ի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը: Այս մասին Սեդրակյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «ՀՀ Վարչապետը մերժեց իմ դիմումը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան: Եվ ինչով ես դու տարբերվում Սերժիկից», - ասված է Վարդան Սեդրակյանի գրառման մեջ: Էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով:

Քաղաքականություն

Պատահարներ