Նմանատիպ ծրագիր կարող էր Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարությունն էլ ներկայացնել. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։ Ինչ չկա այնտեղ։ Չկա․ - Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվեն իշխանության ճյուղերի լիազարությունները, - Ընտրական Օրենքսգրի փոփոխություններ, - Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունում, - Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություններ (մի կողմից պահպանելով ներկա կարգավորումները, որ այդ կառույցների ղեկավարները լինեն համակարգի ներսից, մյուս կողմից ավելացվի ԱԺ առջև նրանց հաշվետու լինելու հնարավորությունը), - Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում, - ու էլի շատ-շատ բաներ»:

Քաղաքականություն