Ուժի մեջ է մտնում թուրք-ադրբեջանական ռազմական համաձայնագիրը
Թուրքիայի նախագահը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դեռևս նախորդ տարվա ապրիլին ստորագրված ռազմական համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացված կայքը՝ շարունակելով, որ համաձայնագրով նախատեսվում է նոր մակարդակում համագործակցություն հաստատել հետևյալ ոլորտներում․ ռազմակրթական, ռազմատեխնիկական, ռազմական-տեղեկատվական։ Ընդ որում՝ փաստաթուղթը ստորագրվել է ոչ միայն երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այլև Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից, որն այդ երկրում իր զինվածությամբ ու համալրվածությամբ չի զիջում բանակին։ Կայքի տվյալներով՝ երկու երկրների ուժային կառույցներն այս փաստաթղթի հիման վրա կարող են մասնակցել համատեղ միջոցառումների, շտաբային սպաների, ռուհերի ակադեմիական անձնակազմի և փորձագետների փոխանակումներ անել։

Քաղաքականություն

Պատահարներ