Ադրբեջանում դուստրը դանակահարել է հարբած հորը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 19-ամյա աղջիկը դանակի 3 հարված է հասցրել հորը: Ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջանը», 49-ամյա Իլհամ Հուսեյնովը ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց:19-ամյա Գյունել Հուսեյնովային ձերբակալել են: Հարցաքննության ժամանակ աղջիկն ասել է, որ հայրն է իրեն դրդել դանակը ձեռքը վերցնել, քանի որ մշտապես հարբեցողությամբ է զբաղվել եւ տուն գալով՝ սկանդալներ է սարքել: Նույն բանը տեղի է ունեցել նաեւ չարաբաստիկ օրը: Հարուցվել է քրեական գործ:

Քաղաքականություն