Կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը
Այսօր Ստամբուլում 63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Այս մասին հաղորդում են թուրքական կայքերը: Պատրիարքը մահացել է Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում 9 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո: Հիշեցնենք, որ Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Քաղաքականություն