Քաղաքը խայտառակ վիճակում է և կոլապսային.տրանսպորտի խնդիրը՝ Թ.Վարդանյանի մեկնաբանությամբ
«Անլուրջ եմ համարում վարորդների այդ մոտեցումը, որովհետև բողոքել, որ տեսախցիկներ են տեղադրվել, դա դեռևս հիմք չէ, որ գործադուլ անենե, – «Հեռանկար»-ի տաղավարում մի շարք ավտոբուսների վարորդների ակցիայի մասին խոսելիս ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Թեհմինա Վարդանյանն ասել է, որ նորմալ է համարում, որ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրվեն, քանի որ ավելացել են թե՛ գողությունները, թե՛ վարորդների վատ պահվածքի դեպքերը: Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրի համակարգային լուծմանը. «Հիմա մենք որոշակիորեն իզոլացված ենք: Եթե նախկին իշխանությունները քննարկումներում հրավիրում էին մեզ, ներկա իշխանությունները մեզ իզոլացրել են: Քաղաքապետն, իր ասելով, հրամայել է, կարգադրել է, հանդիպումներ է ունեցել: Սա մի անձի որոշումով չէ ամենևին, ուզում եմ, որ քաղաքապետը դա գիտակցի, որովհետև կան 3 խմբակցություններ Երևանի ավագանիում, ավագանին պետք է քննարկի, մասնակցություն ունենա, վերահսկի քաղաքապետի աշխատանքը, շատ սխալ մշակույթ է մեզ իզոլացնելը»,- ասել է Վարդանյանը: «Լույս» խմբակցության անդամն ասել է, որ ինքը չի կարող հստակ պատասխան տալ, թե երբ Երևանը հրաժեշտ կտա «ԳԱԶել»-ներին ու տրանսպորտային նորմալ համակարգ կունենա: «Գծատերերը մոտիվացիա չունեն այլևս, նոր փոխադրամիջոցներ չեն բերում, որովհետև հետաքրքրություն չունեն, նոր տրանսպորտային ծրագիրը հաստատելու համար յուրաքանչյուր օրն արդեն կարևոր է, որովհետև քաղաքը խայտառակ վիճակում է և կոլապսային», – ասել է Վարդանյանը:

Քաղաքականություն