ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ռուսական կողմը ռազմական տեխնիկան տեղափոխում Ղրիմից

Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները ռազմական տեխնիկայով վերադառնում են կայազորների զորավարժություններից՝ Ղրիմից, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ria.ru-ն:
Զրահատեխնիկան ՝ տանկերը, ԲՄՊ-ն եւ ինքնագնաց հրետանային կայանքները, բեռնվել են հատուկ երկաթուղային հարթակների վրա: Տեսակադրերում երևում է տեխնիկայի տեղափոխումը։ 

 

Ժամանելուն պես տեխնիկաները պատրաստվելու են մարտական ուսումնառության հերթական փուլին ։

 

Հիշեցնենք, որ ռուսական ռազմակայանի զինծառայողներին կայազորներ վերադարձնելու մասին հայտնի էր դարձել դեռ նախօրեին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժություններին մասնակցել են համազորային միավորումների գումարտակային մարտավարական խմբերի ուժեղացված վաշտերը: Զորավարժություններն անցկացվել են շրջանի պատասխանատվության գոտում գտնվող 15 պոլիգոնների տարածքում ։

Քաղաքականություն