Կիմ Չեն Ընի քույրը միջուկային պատերազմով է սպառնում

Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այդ մասին, ինչպես հաղորդում Է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ), հայտարարել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Եթե Հարավային Կորեան գնա ռազմական առճակատման, մեր մարտական միջուկային ուժերն անխուսափելիորեն պետք Է կատարեն իրենց պարտքը»,-գործակալությունը մեջբերում Է Կիմ Յո Չժոնի խոսքը: Նա նաեւ նշել Է, որ «շատ մեծ սխալ Է» եղել Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի կողմից ԿԺԴՀ-ի դեմ նախազգուշական հարված հասցնելու մասին խոսելը: Ավելի վաղ Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկին «աղբ» Է համարել ԿԺԴՀ-ի ուղղությամբ նախազգուշական հարվածի հնարավորության մասին նրա խոսքերի համար եւ նախազգուշացրել Սեուլի համար այդպիսի հայտարարությունների ողբերգական հետեւանքների մասին:

 

Կիմ Չեն Ընի քույրը դատապարտել Է Սո Ուկի արտահայտությունները, որն ապրիլի 1-ին հայտարարել Է, թե Հարավային Կորեայի զինված ուժերը մեծ քանակությամբ եւ տարբեր տեսակի հրթիռներ ունեն, որոնք հնարավորություն ունեն Հյուսիսային Կորեայում «ճշգրիտ եւ արագ խոցել» ցանկացած թիրախ: Նախարարը հայտարարել Է «ցանկացած հարձակման աղբյուրի եւ նրա հրամանատարական ու օժանդակ օբյեկտների» հարվածներ հասցնելու հնարավորության մասին՝ ԿԺԴՀ-ի կողմից հարվածի նախապատրաստում ֆիքսելու դեպքում: ՍԺո Ուկը նաեւ խոստացել Է շարունակել «հակահրթիռային պաշտպանության առաջավոր բազմամակարդակ համակարգի մշակումը, որը չունի Հյուսիսը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն

Պատահարներ