Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. նախկին պաշտոնյան Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» ԲԿ։ Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

 

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հարությունյանը Նորաուսի նախկին գյուղապետն է։  

 

Քաղաքականություն

Պատահարներ