Ադրբեջանական «Ազերիգազի» հայտարարությունը` Արցախում գազի անջատումների մասին

 «Ադրբեջանը կապ չունի Ղարաբաղի այն տարածքներում գազի անջատման հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»: Այս մասին հայտարարություն է տարածել ադրբեջանական «Ազերիգազ»  ընկերությունը: 

 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախում գազի մատակարարումը:
«Գազը կտրալ ըն, գազ չկա»,- Auroranews.am-ի հետ զրույցում ասաց Արցախգազի աշխատակիցը` հաստատելով, որ Ստեփանակերտում գազ չկա:

 

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ շեշտելով՝ «եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

 

Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Քաղաքականություն

Պատահարներ