Խարկովի մարզի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Խարկովի մարզի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի Խարկովի մարզի ավելի քան 1,6 հազար բնակավայր հոսանքազրկված էր, գրեթե 1,3 միլիոն բաժանորդ մնացել էր առանց էլեկտրականության։

 

«Ամբողջ Խարկովի մարզը  հոսանքազրկվել էր: Այժմ էլեկտրամատակարարումը վերականգնվել է ողջ տարածաշրջանում և քաղաքում»,- գրել է Սինեգուբովը Telegram-ի իր ալիքում:


Ուրբաթ օրը ողջ Ուկրաինայում օդային տագնապ էր հայտարարվել։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում էին տարբեր շրջաններում պայթյունների մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտնել էր, որ ամբողջ երկրում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վնասման պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են մտցվում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ