Տեղ մտնել ազատ կարող ես, բայց առաջ գնալ չես կարող. ավագանու անդամ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչները հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ավագանու անդամ («Ապրելու երկիր» կուսակցությունից) Մասիս Զեյնալյանը։

 

«Գյուղի մեծ մասն աշխատում էր Արցախում, հիմա մնացել են անգործ, ընկել են վարկերի տակ, չեն կարողանում ոչինչ անել»,– ասաց նա։

Մասիս Զեյնալյանը տեղեկացրեց, որ այս պահին Տեղ համայնք ազատ մտնել հնարավոր է, բայց դեպի արոտավայրեր գնալ նրանց թույլ չեն տալիս, քանի որ դրանց մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ։

«Սեփական հողում դարձել ենք կալանավոր։ Կոնկրետ կադաստրով իմ հողատարածք ես չեմ կարողանում մտնել։ Թշնամին այդ հողի վրա է։ Արդեն ամրաշինական աշխատանքներ են արել, վրաններ են խփել, դրոշը դրել են»,–ասաց ավագանու անդամը։

 

Նա նշել է, որ այդ հողի հարկն էլ է մուծել օրենքի համաձայն: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։

Քաղաքականություն

Պատահարներ