ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառատունկ՝ Եռաբլուրում

Այսօր սկսվել է շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը:

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծառատունկը տեղանքը հարստացրեց շուրջ 4500 ծառաթփատեսակով, զուգահեռ կառուցվել է 7000 գծմ երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ:

 

Տնկիները ներառում են ճանապարհաեզրը ընդգծող սոսիներ, գիհու տեսակներ, ալբիցիա, փշատենի, թթենի, վայրի պտղատուներ, ինչպես նաև հատուկ ծառատեսակներ՝ անտառտնկարկի ճանապարհամերձ հատվածներում գեղագիտական տեսքը ապահովելու նպատակով՝  ձեռք բերված Երևանի քաղաքապետարանի կողմից։

 

Ծառատունկի շնորհիվ տարածքը մաքրվեց՝ ազատվելով տարիներ շարունակ կուտակված շինարարական աղբից։
Մշտադալար և տերևաթափ տնկիները տարածքին կհաղորդեն, բարեկարգ, խնամված տեսք, ինչպես նաև կհարստացնեն տեղանքը թթվածնով։

 

«Եռաբլուրում՝ նախկինում տնկված և արտակարգ վիճակում գտնվող ծիրանենիների ու նշենիների կողքին, ավելացրեցինք նոր տնկիներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստիան Վարդնանյանը։

 

Հավելենք, որ ծառատնկամը մասնակցել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ