ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայ-թուրքական սահմանին հայոց նոր եռագույն է տեղադրվել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։ Միջոցառմանը մասնակցել է նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

 

«Հայկական դրոշը միշտ պետք է ծածանվի սահմանին` վերահաստատելով հայ ժողովրդի անսասանությունն ու կամքը, դժվարությունների առջև չընկրկելն ու հայրենասիրությունը»,- նշել է Շիրակի մարզպետը։

 

Այնուհետև Մուշեղ Մուրադյանն այցելել է Վահանդուխտ Մելքոնյանին, զրուցել ու լսել Խարկովի միակ բնակչուհու մտահոգություններն ու վստահեցրել, որ Վահանդուխտ տատի կողքին է հոգսերի լուծման հարցում։

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ