«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով

«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով: Քանդման թույլատվության ժամկետը լրացել էր, բայց ընկերությունը շարունակում էր աշխատանքներ իրականացնել, ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։

 

 Հիշեցնենք` ապրիլի 1–ին Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։

 

Ավելի վաղ  հաղորդել էինք, որ մետրոյի գծերի վրա փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների հետևանքով մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նրա խոսքով` վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով): Նա նաև տեղեկացրեց, որ ըստ հաղորդման` քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող խաղալիքների պահեստը։ Գույքի սեփականատերն էական վնասներ է կրել։ Քրեական վարույթը նաև այս հանգամանքից ելնելով է նախաձեռնվել։ 

Քաղաքականություն