Էրդողանը խոսել է ընտրություններում հնարավոր պարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններում իր պարտության հավանականությունը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

 

Էրդողանը խոսել է ընտրություններում հնարավոր պարտության մասին և հայտարարել Թուրքիայի նախագահական աթոռը ժողովրդավարական ճանապարհով լքելու պատրաստակամության մասին։

 

«Մենք Թուրքիայում իշխանության ենք եկել ժողովրդավարական ճանապարհով։ Եթե մեր ժողովուրդն այլ բան որոշի (քվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին), ապա մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարության համար։ Ցանկացած արդյունք, որը կլինի ընտրություններում, մենք կհամարենք լեգիտիմ»,- ասել է նա։

 

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի քաղաքացիները կաջակցեն իրեն և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Քաղաքականություն