Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։

 

Զրույցի ընթացքում Բայրամովը շնորհավորել է Չավուշօղլուին, որ Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի ընտրություններում Էրդողանն ու իշխող կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը և վստահություն հայտնել, որ Թուրքիան էլ ավելի կհզորանա։ 

 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղ բանակցությունների նոր մանրամասներ։ 

 

 

 

Քաղաքականություն