Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին

Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։ Ադրբեջանի պատվիրակությունից բացի՝ նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Eadaily.com-ը։ 

 

Ներկայացված են նաև ԱՊՀ համակարգող ծառայությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը, ԱՊՀ պետությունների տարածքում կազմակերպված և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի համակարգման բյուրոն, սահմանային ծառայության վետերանների հասարակական միավորումների միջազգային միության համակարգող խորհուրդը և պատվավոր հյուրեր: Նիստում կքննարկվեն ԱՊՀ երկրների սահմաններին տիրող իրավիճակը, 2023-ին կատարված, 2024-ին նախատեսվող համատեղ գործողությունները և այլն։ Տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ պատվիրակությունների միջև։

Քաղաքականություն

Պատահարներ