«OceanGate»-ը «Տիտան» բաթիսկաֆի կործանումից հետո կասեցրել է բոլոր հետազոտությունները

OceanGate Expeditions-ը, որին պատկանում էր Ատլանտյան օվկիանոսում կործանված Titan ստորջրյա նավը, հայտարարել է իր սուզանավերի օգտագործումը դադարեցնելու մասին։ Интерфакс-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ընկերության կայքում։ 

«OceanGate»-ը դադարեցրել է բաթիսկաֆներով հետախուզական և կոմերցիոն բոլոր գործողությունները»,- ասվում է ընկերության կայքում։ 

Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ բաթիսկաֆը, որում հինգ մարդ է եղել, անհետացել է Ատլանտյան օվկիանոսում՝ դեպի Տիտանիկ զբոսաշրջային արշավի ժամանակ։ 

Հունիսի 22-ին ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ որոնողական խմբի անդամները գտել են սուզանավի բեկորները։ 

Քաղաքականություն