Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:

 

Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

 

Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:

 

Քաղաքականություն

Պատահարներ