Պեսկովը՝ Վլադիմիր Պուտին-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա, բայց չի հստակեցնում, թե երբ դա կարող է տեղի ունենալ: 

«Ինչ վերաբերում է Պուտինի և Էրդողանի հետագա հանդիպմանը, մենք չենք բացառում, որ այն տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Պեսկովը։ 
Նրա խոսքով՝ Պուտինն ու Էրդողանը բավականին հաճախակի շփումներ ունեն։ 

Հիշեցնենք, երեկ Ստամբուլ է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին,  երկու երկրների ղեկավարների հիմնական թեման է ռուս-ուկրաինական պատերազմը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ